
Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև չեն բացառվում համագործակցության հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն կա:
Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք կստանա: