Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը
01/11/2018 14:18
Կիսվել

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գործադիրը հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը: Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածա-շրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Արդյունքում՝ հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ Նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84