
ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
«Հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով»,- ասաց Հակոբյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ, որի 83%-ը կուղղվի աշխատավարձերի ու դրամական խրախուսումների տրամադրմանը: