Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագնի նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիան» տարեկան կրում է 1 մլրդ դրամի վնաս
08/11/2018 14:14
Կիսվել

Սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագնի նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիան» տարեկան կրում է 1 մլրդ դրամի վնաս

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը 20 տոկոսով նվազեցնելու արդյունքում տարեկան կրում է 1 մլրդ դրամի վնաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ընկերությունն այս թվականի օգոստոսի մեկից նվազեցրել է սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագները ևս 20 տոկոսով, այն 100 դրամի փոխարեն վաճառվում է 80 դրամ կամ 1000 խոր. մետրի համար 80 000 դրամով: Տվյալ խմբի գազի իրացումից չի փոխհատուցվում նույնիսկ բնական գազի գնման գինը: Դրա արդյունքում ընկերությունը կրում է տարեկան շուրջ 1 մլրդ դրամի վնաս»,-ասաց Թադևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ բնական գազի գործող միջին սակագինը կազմում է 255 դոլար՝ 1000 խոր. մետրի համար: Թադևոսյանը փաստեց, որ այլ թվերը, որոնք հնչեցվում են, չեն համապատասխան իրականությանը: «Դրա կառուցվածքում ընկերության ծառայության տակ մնացող գումարն առանց ավելացվող արժեքի հարկի, գազի գնման գնով կազմում է 62.5 դոլար՝  1000 խոր. մետրի համար: Նշված մեծությունից նվազեցնելով բնական գազի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները և սեփական կարիքները՝ կստանանք բնական գազի գործող մարժան՝  50.8  դոլար»,-նշեց Թադևոսյանը:

Նա վստահեցրեց, որ գործող սակագնում ներառված ծախսերը հաշվարկել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումերը և ոլորտային նախարարությունների հետ համաձայնեցված նորմատիվները:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92