Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին:
Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես է գալու որպես հիմնական համակարգող: