Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Նիկոլ Փաշինյան․ Մեր հայրենիքն աղբի մեջ կորած է
19/11/2018 12:09
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Մեր հայրենիքն աղբի մեջ կորած է

Հայաստանում աղբահանության խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացիների համատեղ պատասխանատվությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այո, կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուծեն աղբահանության խնդիրը: Այսօր ամենահրատապ խնդիրներից մեկը աղբի վերամշակման գործարան ստեղծելն է, որ այդ աղբը տեղից տեղ չտեղափոխվի: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին ինքը առնվազն ինքը իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բան չի փոխվի: Հեղափոխությունը սկսվում է այստեղից, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է: Իշխանության փոփոխությունը բավարար չէ, շատ բան կա փոխելու, և ամեն ինչի փոփոխությունը սկսվում է մեր փոփոխությունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ սարսափ է ապրել, երբ Նորատուսի խաչմերուկ հասնելուց տեսել է երկու հսկայական խանութ, իսկ դրանցից 10 մետր այն կողմ՝ այդ խանութների չափ աղբ: «Եվ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, որտե՞ղ է նայում մարզպետարանը: Տպավորություն է, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Եվ ես շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, նրանք ուզում էին մեզ սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը, հիմա մենք պիտի մաքրենք ֆիզիկական աղբը, հուսահատության աղբը: Մենք չենք հանդուրժելու մեր մեջ որևէ աղբի գոյությունը: Մեզ բոլոր կողմերից ցանկանում են համոզել, որ դ խեղճ ժողովուրդ ենք, փոքր ժողովուրդ ենք, բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ մենք փոքր ժողովուրդ չենք, մենք, միգուցե, փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք»,- ասաց Փաշինյանը:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44