Պաշտոնական

USD BUY - 381.00+1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+1.00
OIL:  BRENT - 60.13-2.40 WTI - 56.37-3.01
COMEX:  GOLD - 4482.20+0.45 SILVER - 79.24+1.25
COMEX:  PLATINUM - 2376.80+2.03
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.51+0.13 EUR/GBP - 1.1699-0.31
FOREX:  EUR/USD - 1.1699-0.31 GBP/USD - 1.3514-0.30
STOCKS RUS:  RTSI - 1105.53-0.43
STOCKS US: DOW JONES - 49462.08+0.99 NASDAQ - 23547.17+0.65
STOCKS US: S&P 500 - 6944.82+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 51961.98+0.25 TOPIX - 3511.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26458.95+0.42 SSEC - 4085.77+1.55
STOCKS EUR:  FTSE100 - 10122.73+1.18 CAC40 - 8237.43+0.32
STOCKS EUR:  DAX - 24892.20+0.09
07/01/2026  CBA:  USD - 381.75+0.2 GBP - 515.25+1.61
07/01/2026  CBA:  EURO - 446.19+0.2
07/01/2026  CBA:  GOLD - 55113+1715 SILVER - 963.17+52.77
Նիկոլ Փաշինյան․ Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին պետք է ունենանք
20/11/2018 15:08
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին պետք է ունենանք

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որպետք է անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալ․ «Ուրիշ բան, թե դա մենք ինչ ժամկետներում և ինչ արագությամբ պետք է անենք: Դրա հետ կապված՝ պետք է քննչական գործառույթների որոշակի վերաբախշում տեղի ունենա, որովհետև հիմա մենք մարմիններ ունենք, որոնք կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվում են: Երբ ունիվերսալ մարմինը ստեղծվի, այս մարմինները պե՞տք է շարունակեն գործել, թե ոչ: Անհրաժեշտ է նախ և առաջ այդ հարցերը լուծել»,-ասաց նա:

Հակակոռուպցիոն ռազմավարություն ունենալու հարցին անդրադառնալով՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ հիմա էլ նման ռազմավարություն կա, և այդ մասին հստակ նշված է ռազմավարության մեջ: «Այդ ռազմավարության մեջ ամենակարևոր կոմպոնենտը, որը չկար, ունիվերսալ մարմնի ստեղծումն է, ինչը բանավեճերի տեղիք է տալիս: Իմ համոզմունքն այն է, որ մենք ունիվերսալ մարմին պետք է ունենանք»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ իր ընտրության օրը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի հետ կապված գործ կա հարուցված: «Դրա հետ կապված պատասխան եկել է, բայց ոչ ամբողջ ծավալով: Մյուս կեսը դեռ ճանապարհին է: Ցավոք, այս գործընթացներն ու դրանց արագությունը ոչ միշտ են մեզանից կախված, և այդ հարցերի համատեքստում մենք պետք է հասկանանք, որ վեց ամիսը շատ քիչ է»,-հավելեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է բացահայտում, և մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ չարաշահումները, ընդունել են և հետ են վերադարձնում: «Դեպքեր կան, երբ մարդիկ պարտավորվում են մի քանի կտորով վճարել: Մեր նպատակը հո մարդկանց բանտերը գցելը չէ՞: Երբ  օրենսդրությունը թույլ է տալիս, որոշակի ժամանակահատված է սահմանվում, մարդիկ վերադարձնում են: Կարծում եմ, սա ճիշտ մոտեցում է: Հակառակ դեպքում կլինի, որ մենք ուզում ենք բանտերը լցնել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

07/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.75
+0.2
Եվրո (EUR)
446.19
+0.2
Ռուբլի (RUR)
4.7365
+0.0167
Լարի (GEL)
141.67
+0.07
55113
+1715
Արծաթ
963.17
+52.77