
Նիկոլ Փաշինյան․ Կառավարությունը աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի
ՀՀ կառավարությունը աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Սևանի շրջակայքում աղբ է ամենուրեք։ Սա խնդիր է, և մենք առաջիկայում մրցույթ կհայտարարենք, որպեսզի ներդնող գա ու աղբի վերամշակման մեծ գործարան ստեղծի»,- ասաց Փաշինյանը։