Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները
17/12/2018 17:21
Կիսվել

Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: Հայկ Մարությանն այդպիսի հանձնարարություն է տվել աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի: 

Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն: Մեկ այլ դպրոցում փոխտնօրենը նաև բանվոր է և կաթսայատան պատասխանատու: Որոշ կազմակերպություններում էլ գրանցված հաստիքներից զբաղեցված է միայն դրանց կեսը, իսկ մնացած հաստիքների գումարը բաշխված է մյուս աշխատակիցների միջև:

«Այսուհետ այս պրակտիկան ավարտվում է: Անուն առ անուն, կոնկրետ ով ինչով է զբաղված՝ ստուգվում է: Ես ձեզ վստահեցնում եմ, հենց սկսեք ստուգել, միանգամից կբացահայտվեն այն հաստիքներն ու անձնավորությունները, որոնք ուղղակի չեն գալիս աշխատանքի: Ակնկալում եմ այստեղ շատ կոնկրետ աշխատանք: Բնականաբար այս գործընթացը ծավալուն է լինելու, բայց պետք է սա անել, որպեսզի եկող տարի մեր այդ բոլոր կազմակերպություններն ավելի լավ աշխատեն: Մենք պետք է բոլոր այն բացակա հաստիքները, որոնք ուղղակի գրված են, և պետությունը գումար է վճարում դրանց  համար, լրացնենք: Համոզված եմ, որ այս պարագայում մյուս տարի բոլոր այս կազմակերպություններն ավելի լավ աշխատանք ցույց կտան»,-ընդգծել է Հայկ Մարությանը: 

Երևանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ ոչ ճիշտ վայրերում տեղադրման առնչությամբ: Երբեմն լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների պահանջով դրանք նախատեսված վայրերում չեն տեղակայվում: Քաղաքապետ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բացառել նման դեպքերը:

«Ինչ-որ տնտեսվարողի քմահաճույքի համար մենք չենք կարող մեր քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Մի շարք ծրագրերի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել սկզբունքային մոտեցում, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետներում:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները: Հայկ Մարությանը բոլորին հրավիրել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, մասնակցելու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11