Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է.տեսանյութ
Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Վարչապետը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում, այնուհետև Գյումրի մեկնեց գնացքի մեքենավարի կողքին նստած։
Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։
ԷՊ2Դ էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։