Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ
19/05/2019 14:32
Կիսվել

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Վերջիններս առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ:

Պատգամավորները առաջարկում են գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը հիմնավորման մեջ նշել են. ««Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեծաթիվ հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունենում համայնքային կազմակերպությունների՝ նախադպրոցական հաստատությունների, գրադարանների, սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ների եւ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ, բազմիցս արծարծվել է ցածր աշխատավարձի խնդիրը: Նրանցից շատերը՝ ՀՈԱԿ-ների, գրադարանների, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները չեն օգտվում սոցիալական փաթեթից:

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը եւ կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից:

Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55000 դրամ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես՝

1.Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչեւ 65000 դրամ:

2. Աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, եւ կրճատ՝ 36 եւ 24 ժամ տեւողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ եւ 650 դրամ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58