Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ՊԵԿ. Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
17/12/2019 19:49
Կիսվել

ՊԵԿ. Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել BEPS 1-ին գործողությամբ ներկայացված էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերներին, էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին:

Կողմերը քննարկել են նաև տրանսֆերային գնագոյացման բնագավառում առկա  հիմնահարցերը, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ապահովող գործիքների՝ ՀՀ իրավական դաշտում տեղայնացման հարցը:

Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահը անդրադարձ է կատարել նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման ոլորտում իրականացվող միջոցառումներին: Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը:

Նշենք նաև, որ այսօր  Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52