Պաշտոնական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼԻՆ ԿԱԼՄԻ-ՌԵՅԸ
31/03/2011 15:24
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼԻՆ ԿԱԼՄԻ-ՌԵՅԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու բազմաթիվ առիթներ է ունեցել, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդուհանդերձ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում, ինչը լավ հնարավորություն է համակողմանիորեն քննարկելու հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների որոշումը, և այն ընկալում ենք որպես երկկողմ հարաբերությունները զարգացնելու Շվեյցարիայի ցանկության դրսևորումներից մեկը, ինչի համար ուրախ ենք: Շվեյցարիան հասել է շատ մեծ հաջողությունների բոլոր բնագավառներում, և մեզ համար պատիվ է` բարեկամություն ունենալ Շվեյցարիայի նման աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ ու խորացնել երկկողմ հարաբերությունները: Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը` Հայաստանին մշտապես ցուցաբերվող օժանդակության համար և նաև երախտապարտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պառլամենտում քննարկելու և բանաձև ընդունելու համար»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սարգսյանը: 
Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնշանավորվի նաև շատ կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ`Երևանում դեսպանատան բացմամբ, որը կլինի հայ-շվեյցարական հարաբերությունների սերտացման ևս մեկ առհավատչյա: Տիկին Միշելին Կալմի-Ռեյը իր երկրի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` դեսպանատան բացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ, իրոք, երկուստեք ամուր կամք կա` Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու համար:
Հանդիպումից հետո Հայաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Վերջինիս շրջանակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում: Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ:
Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում և արտացոլում մեր կապերի իրական մակարդակը: 
Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաև վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը: Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը:
Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային` զարգացման և համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի և, իհարկե, տարիներ շարունակ այդ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման համար: 
Զրույցի ընթացքում մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: 
Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը: 
Անդրադարձանք նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն»:
AMP
25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17