Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
600 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԻՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
28/07/2009 17:54
Կիսվել

600 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԻՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 17 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից այլ վայրում մշտապես բնակվելու համար, իսկ 48 տոկոսը` կմեկներ ժամանակավորապես: Եթե այս տվյալները հիմք ընդունենք, ապա Հայաստանը մշտապես ցանկանում է լքել 600 հազար բնակիչ:

Այս տվյալները Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնինն են (ՀՌԿԿ), որոնք այսօր ներկայացվեցին լրագրողներին: Դրանց համաձայն` Հայաստանում նկատվում են հասարակական կապերի թուլացման միտումներ. 2008 թվականին Հայաստանում հարցվածների յուրաքանչյուր երրորդը խոստովանել է, որ դատարկության զգացում ունի, 80 տոկոսը` մտերիմ մարդկանց կարոտ, յուրաքանչյուր չորրորդը` հաճախ լքվածության զգացում:

Հարցումներն անցկացվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը` 70 տոկոսը, կարծում է, որ պետությունը պետք է ծնողի նման հոգ տանի մարդկանց մասին, մինչդեռ Վրաստանում հարցվածների համարյա կեսը` 48 տոկոսը, համարում է, որ պետությունը վարձու աշխատողի նման է եւ մարդիկ պետք է վերահսկեն նրան: Ուշագրավ է, որ ՀՀ նախագահին վստահում է 2008 թվականին հարցվողների 49 տոկոսը` 2007 թվականի 42 տոկոսի, ԱԺ-ին` միայն յուրաքանչյուր չորրորդը` 2007 թվականի 19 տոկոսի, իսկ կառավարությանը` 38 տոկոսը` 2007-ի 27 տոկոսի փոխարեն: Ընդհանուր առմամբ, վստահության մակարդակը համարյա բոլոր սոցիալ-քաղաքական հաստատությունների նկատմամբ 2008 թվականին ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ:

ՀՌԿԿ-Հայաստանի «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» (ՏՀՆ) ծրագրի ղեկավար Տաթեւիկ Զոհրաբյանը, ներկայացնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը հարավկովկասյան երկրների, մասնավորապես Հայաստանի տնային տնտեսությունների վրա, նշեց, որ թեեւ հարցվողների 57 տոկոսն իրենց տնային տնտեսության կացությունը համարում են բավարար, սակայն նրանց 30 տոկոսը իրենց ունեցած միջոցները բավարար չեն համարում սննդի համար: Այդ ցուցանիշն Ադրբեջանում 15 տոկոս է, Վրաստանում` 22: Հայաստանում հարցվողների 37 տոկոսը համարում է, որ միջոցները բավարար են սննդի, բայց ոչ հագուստի համար, իսկ Ադրբեջանում եւ Վրաստանում համապատասխանաբար` 33 եւ 39 տոկոս: Տ. Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում առողջապահության ոլորտում հիմնական խնդիր են համարվում սրտային հիվանդությունները` 21 տոկոս, բուժօգնության որակը` 16.7, իսկ ամենափոքր խնդիրը գիրությունն է` 0.4 տոկոս:

Ընտրանքային ամենամյա այս հետազոտությունն անց է կացվել 2008-ի  հոկտեմբեր-նոյեմբերին, ընդգրկել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքների, այլ քաղաքների ու գյուղական վայրերի 5933 տնային տնտեսություններ, որոնցից 2082-ը` Հայաստանում, 2014-ը` Ադրբեջանում, 1837-ը` Վրաստանում:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98