Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հրապարակ․ Ո՞րն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը
09/06/2020 10:17
Կիսվել

Հրապարակ․ Ո՞րն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը

«Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր և մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երևում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, և նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը և նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։

Բայց այս պատմությունն այլ նրբերանգներ էլ ունի։ Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։ Անանյանը խնդրել է չշտապել՝ հորդորելով հարցն առավոտյան քննարկել։

Փաշինյանն ավելի է զայրացել՝ ԱԱԾ տնօրենին է դիմել, թե լուծեք այդ հարցը։ Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սևանից, կառավարության անդամները՝ կառավարության շենքից։

Երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբևէ չէր եղել, և ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։ Թույլ չեն տվել վերև բարձրանալ նաև Անանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է և միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերև՝ դիմում գրել և հեռացել», – գրում է Հրապարակ օրաթերթը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52