Այլ Լուրեր

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Քաղշինխորհուրդը մերժել է Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը
21/07/2020 16:22
Կիսվել

Քաղշինխորհուրդը մերժել է Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Արամի փողոց 32 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակներն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել: Խորհրդի անդամները նկատել են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցը առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:
Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի փ․ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:
Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը՝ հաշվի առնելով ժամանակակից լուծումներն ու քաղաքի համաչափ զարգացման և բնակելի ֆոնդի արդիականացման քաղաքականությունը: Կարևորվել է նաև հարակից արագընթաց մայրուղուց երկրորդական ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը և դրան միտված կառուցապատողի ձեռնարկած նախաձեռնությունները:
Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու փ․ 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։ Նշվել է, որ ներկայացված մենատնային, անմասշտաբ ծավալներով և հողամասի սահմաններից դուրս ճանապարհային ցանցի նախագծային մոտավոր նշումներով էսքիզ-հայեցակարգը տվյալ հատվածի համար անընդունելի է: Միաժամանակ առաջարկվել է մշակել առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ:
Բարեկամության հրապարակը ձևավորող կառույցների արդիականացման և վերակառուցման նախագծի էսքիզային տարբերակներն առանձին-առանձին դիտարկելով՝ խորհրդի անդամների առաջարկներով միաձայն ձևավորվեց այլընտրանքային միասնական լուծման տարբերակ: Հետագայում այն տվյալ հատվածում միջավայրի կարգավորման և զարգացման հնարավորություն կստեղծի:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87