Այլ Լուրեր

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ՝ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
14/08/2020 13:46
Կիսվել

Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ՝ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար

Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ և զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ:

Հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝ մինչև հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegram անսահմանափակ օգտագործում, առանց ինտերնետի տարիֆիկացման, ինչպես նաև՝ առողջապահության ոլորտի հետ կապված մի շարք կայքերից անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.breast.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am:

Փաթեթի ամսավճարը կազմում է 1500 դրամ և ներառում է ոչ միայն մատչելի ինտերնետ և մի շարք սոցցանցերից անվճար օգտվելու հնարավորություն, այլև տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ և լրացուցիչ 3GB ինտերնետի ծավալ։ Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին և գործում է միայն կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։

Հատուկ սակագնային փաթեթի նպատակը քաղցկեղի և Հայաստանում դրա ախտորոշման և բուժման մասին բազմակողմանի, հանրամատչելի և վստահելի հայալեզու առկա տեղեկատվությունը պացիենտներին հասանելի դարձնելն է։ Ինտերնետի լայն հասանելիությունը և այս փաթեթի ֆինանսական մատչելիությունը թույլ կտա քաղցկեղով պացիենտներին, հատկապես մարզերում, հնարավորինս տեղեկացված և իրազեկված լինել Հայաստանում քաղցկեղի ախտորոշման և բուժման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։

«Մեր կորպորատիվ հաճախորդները լավ գիտեն, որ միշտ կստանան իրենց կարիքներին հարմարեցված որակյալ և մատչելի ծառայություններ, մեր փաթեթները մաքսիմալ ճկուն են, իսկ պայմանները՝ խիստ հաճախորդամետ: Իսկ այս դեպքում մենք լուծում ենք ոչ միայն կորպորատիվ հաճախորդի խնդիրը, այլև օգնում ենք մարդկանց հիվանդության դեմ պայքարում, հնարավորություն ենք տալիս միշտ կապի մեջ մնալ և լինել զինված գիտելիքներով», – նշեց Հանաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց ախտորոշումը տեղի է ունեցել վերջին 24 ամիսների ընթացքում։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։

Դիմելու համար անհրաժեշտ է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի [email protected] էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճեն՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) և վերջին էպիկրիզը։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա անհրաժեշտ է կցել երեխայի և նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճեները՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ները և վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ՝ 091-095513 հեռախոսահամարով։

Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով 010-700-700 հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։ Beeline-ի աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ հատուկ սակագնային փաթեթի վաճառքի վերաբերյալ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69