Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԲԸՄ-ն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում են «Օգնություն Արցախին» նվիրատվությունների կրկնապատկման ծրագիր
06/10/2020 12:33
Կիսվել

ՀԲԸՄ-ն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում են «Օգնություն Արցախին» նվիրատվությունների կրկնապատկման ծրագիր

Ի պատասխան Արցախում արագորեն ավելացող մարդասիրական օգնության կարիքին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են #ՕգնությունԱրցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիրը, որը գործելու է մինչև 2020թ․ նոյեմբերի 15-ը։

Կրկնապատկվող գումարները օգտագործվելու են բացառապես Արցախի և Հայաստանի համար մարդասիրական օգնության նպատակով և շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց կարիքն առաջացել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետևանքով։

Այս հրատապ նախաձեռնությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար և պարտավորություն ստանձնել մինչև 5 մլն ԱՄՆ դոլարը հավաքված ընդհանուր նվիրատվությունների գումարը կրկնապատկել մինչև դրամահավաքի ավարտն ընկած ժամանակահատվածը։

Դրամահավաքի ընթացքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կրկնապատկել յուրաքանչյուր դոլարը՝ մինչև 100,000 ԱՄՆ դոլար անհատական նվիրատվությունների դեպքում։ Սա բարձր նշաձող է բոլոր այն հայերի առատաձեռն նվիրատվությունների համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց նվիրատվությունների կրկնակի օգտակար լինելը թե՛ մարտի դաշտում և թե՛ դրանից դուրս։

«Պաշտպանության այս վճռական պահին, երբ քաղաքացիների համար սնունդը և այլ կարիքի պարագաները, ինչպես նաև զինվորների համար կյանքեր փրկող բժշկական սարքավորումները սպառվում են բավական արագ, ՀԲԸՄ-ի կողմից դրամական նվիրատվության կրկնապատկումը հնարավորություն կընձեռի նվիրատվությունները հասցնելու առավելագույնի», նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Մեկ միլիոն ԱՄՆ դոլարի անմիջական ներդրումը պետք է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայի ներշնչի անհապաղ գործել՝ այդ գումարի աճը մեծացնելու ակնկալիքով»։

Ըստ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի՝ այս նախաձեռնությունը «կանխորոշված եզրակացություն» է։ Նա նշել է, որ հասցված վնասով պայմանավորված՝ նկատի ունենալով առկա կարիքի ծանրությունը և լրջությունը թե՛ ապաստարաններում պատսպարված քաղաքացիական բնակչության և թե՛ ծանր վիրավորված զինվորների համար «չկա քննարկման հարց, թե ինչ ենք պարտավոր անել այս դժնդակ պահին»։

Մարդասիրական օգնությունը Արցախին արագ հասցնելու համար նվիրատվությունները կարող եք առցանց կատարել ՀԲԸՄ-ին։ ՀԲԸՄ-ն անմիջապես գումարները կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ յուրաքանչյուր 500,000 ԱՄՆ դոլարը լրանալուն պես։ Նշենք, որ նվիրատվությունները պետք է ուղղակի կատարվեն ՀԲԸՄ-ին՝ կրկնապատկելու նպատակով։

Նվիրատվություններ կատարելու համար այցելե՛ք www.agbu.org/aid4artsakh, փոխանցում կատարելու դեպքում՝ giving@agbu.org: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև տեղական ՀԲԸՄ գրասենյակների միջոցով։

Ժամանակային սահմանափակում ունեցող այս դրամահավաքի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում այցելեք www.agbu.org/aid4artsakh:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98