
Հենրիխ Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում խփած երկու գնդակները նվիրել է հայ հերոսներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում խփած վերջին երկու գոլերը նվիրել է հայ հերոսներին:
«Մեր հայ հերոսների համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ «Ռոմա»-«Պարմա» հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։ Տպավորիչ խաղում հայազգի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ։
Ի դեպ, Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղերում անընդմեջ: