
ՊՆ. Արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության Արդի տեխնոլոգիաների մշակման խմբի կայքը:
«Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի փետրվարի 20-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:50 06/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 523.00 | 525.75 |
AMD / EUR | 624.00 | 121.00 |
AMD / RUR | 7.03 | 7.16 |
դոլար | ||
դոլար | ||
-
17:50 02/03Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ Մարտի 8-ին
-
19:55 25/02Ucom-ի ցանցը գերծանրաբեռնված է աշխատել
-
15:25 23/02Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ