Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Հերոսների վերականգնողական քաղաք» է հիմնվում. առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա վաղը
22/04/2021 15:57
Կիսվել

«Հերոսների վերականգնողական քաղաք» է հիմնվում. առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա վաղը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրիլի 23-ին տեղի կունենա «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը:

Նույն օրը տեղի է ունենալու նաև հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակի բացման արարողություն:

Նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է։ Նա նախատեսում է նաև հոգեբանական վերականգնողական կենտրոններ բացել Հայաստանի մի քանի մարզերում և Արցախում:

«Հոգեբանական վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստանալու հնարավորություն կունենան առհասարակ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով հոգեկան որոշակի խնդիրներ ունեն»,-ասաց Արեենցը:

«ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը  բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է այգի՝  ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ  և հոգեբանական աշխատանքի գրասենյակ: Միջնաժամկետ փուլում պատրաստվում ենք կառուցել երկհարկանի 3 շենք: Տեղ է լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար, որտեղ տղաները կսովորեն, հոգեբանական կենտրոնի շենքն է լինելու, որտեղ մասնագետներ կպատրաստվեն: Ամենավերջում նպատակ ունենք 1000 քառակուսի մետր տարածքով երկհարկանի հոգեբանական վերականգնողական կենտրոն ունենալ»,- հայտնում է Արեենցը:

Անդրադառնալով մասնագետների խնդրին՝ նա նշում է, որ դեռ  պատերազմի օրերից գերմանական և հունական, ինչպես նաև Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ արդեն սկսվել է մասնագետների վերապատրաստումը:

«Բանակցություններ ենք վարում Հայաստանի գիտությունների թեկնածու և դոկտոր հոգեբանների հետ, որոնք համախմբված հոգեբանական մեծ կլինիկայի համար մասնագետներ կպատրաստեն»,- ասում է նախաձեռնության հեղինակն ու հավելում, որ ձեռնամուխ են եղել նաև պետության հետ համատեղ լիցենզավորման գործընթաց սկսելուն, ինչի շնորհիվ  մասնագետներն իրավունք կունենան աշխատել նաև այլ կենտրոններում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01