Այլ Լուրեր

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 396.00-0.75
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 85.48-1.44 WTI - 80.98-1.15
COMEX:  GOLD - 2198.30+1.27 SILVER - 24.57-0.85
COMEX:  PLATINUM - 917.00+1.60
LME:  ALUMINIUM - 2319.00+0.00 COPPER - 8858.00+0.00
LME:  NICKEL - 17105.00+0.00 TIN - 27650.00+0.00
LME:  LEAD - 2031.00+0.00 ZINC - 2484.00+0.00
FOREX:  USD/JPY - 151.67+0.20 EUR/GBP - 1.0827-0.08
FOREX:  EUR/USD - 1.0827-0.08 GBP/USD - 1.2613-0.18
STOCKS RUS:  RTSI - 1116.21+0.05
STOCKS US: DOW JONES - 39282.33-0.08 NASDAQ - 16315.70-0.42
STOCKS US: S&P 500 - 5203.58-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7930.96+0.17 CAC40 - 8184.75+0.41
STOCKS EUR:  DAX - 18384.35+0.67
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
ԵՊՀ-ում ներկայացվեց պատերազմում զոհված Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակը
03/05/2021 17:47
Կիսվել

ԵՊՀ-ում ներկայացվեց պատերազմում զոհված Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակը

Երևանի պետական համալսարանի գրադարանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ընթերցասրահում ներկայացվեց նույն պատերազմում զոհված մեկ այլ զինծառայողի՝ Էրիկ Գևորգյանի անվան Երախտիքի կրթամրցանակը՝ Ոսկի սերմեր անվանմամբ։

Մրցանակի նպատակն է Արցախյան գոյամարտերում զոհված տաղանդավոր երիտասարդների հիշատակը հավերժացնել։

«Էրիկը ծառայել է Մարտակերտի շրջանում, հրետանավոր էր, դասակի հրամանատար։ Իր հրամանատարության օրոք ոչ մի զինվոր չի զոհվել։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը նա դիրքերում է եղել, այդ օրը բեկորային ծանր վնասվածք է ստացել գլխի շրջանում ու զոհվել»,- նշեց հայրը՝ Արմեն Գևորգյանը և հավելեց, որ ծառայության ընթացքում նրան բոլորը սիրել են՝ սկսած ժամկետային զինծառայողներից մինչև հրամանատարներ։

Նրա խոսքով՝ որդին շատ հարցերում առաջատար է եղել, միշտ ամեն ինչ լավ է արել։ Էրիկը նաև մեկ քույր է ունեցել։

Կուրսընկերներից մեկը՝ Աշոտ Մովսիսյանը շեշտեց, որ շատ ընկերասեր է եղել, բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել։

«Էրիկը լավ էր սովորում, դասերին էլ զուգահեռ նաև ծրագրավորմամբ էր զբաղվում, աշխատում էր։ Վերջին անգամ, երբ սովորելու թեմայից խոսել էինք, ասաց, որ ցանկանում է զորացրվելուց հետո փոխել մասնագիտությունն ու հաշվապահություն սովորել։ Նա մարդկանց հետ շփումը շատ էր գնահատում, քան միայն համակարգչի դիմաց նստել և աշխատելը»,- ընդգծեց Աշոտը։

Ընկերներից՝ Սարգիս Պետրոսյանը նշեց, որ Էրիկը շատ աշխատասեր է եղել, համեստ ու նվիրված։

Ընկերները նաև հիշեցին, որ Էրիկի հետ հաճախ են գնացել իրենց մեկ այլ կուրսեցի Արամի ամառանոց, այդ հավաքներից էլ լավ հուշեր ունեն։ Տղաներն ընդգծեցին նաև, որ չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ այսուհետև Էրիկն իրենց հետ չի լինի, չնայած նրանք ցանկանում են մտածել, որ ծառայությունն ավարտելուց հետո Էրիկը դեռ վերադառնալու է։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի գործընկերային համաձայնությամբ յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի սահմանած հարգանքի և երախտիքի կրթամրցանակը շնորհվելու է ֆակուլտետի այն ուսանողին, ով լավագույնս կհամապատասխանի մրցույթի պայմաններին։

Առաջին մրցանակին արժանացավ Ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ռուբեն Հարությունյանը։ Վերջինիս, բացի կրթամրցանակից տրվեց դրամական պարգև։

«Այս մրցանակով ցանկանում ենք խրախուսել մեր երիտասարդ մասնագետներին ավելի լավ սովորել, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության և կրթության առաջընթացին։ Այս մրցանակը կստանան վերջին պատերազմներին մասնակցած անձինք, ովքեր լավ առաջադիմություն կունենան, սակայն հետագայում կտրվի նաև նրանց, ովքեր կրթության ոլորտում հաջողություններ կգրանցեն, կտիրապետեն նորարարական ֆիզիկայի հմտություններին։ Այսօր մրցանակը հանձնում ենք Ռուբենին, ով նույնպես մասնակցել է Ապրիլյան 44-օրյա պատերազմում, իր ավանդն ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։ Ռուբենը նաև ունի շատ հեռուն գնացող նպատակներ»,- ասաց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։

Համալսարանի պուրակում Էրիկի անունով նաև ծառ տնկվեց։

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26