Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չի ունեցել
20/05/2021 16:27
Կիսվել

ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չի ունեցել

«Zoom» հարթակում այսօր հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի
ներկայացուցիչների ընտրության օրակարգով, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չունեցավ:

Դեռևս նախորդ գիտական խորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն, որով առաջարկվում է մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու առաջադրել էր միայն Ֆիզիկայի ֆակուլտետը՝
ներկայացնելով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանի թեկնածությունը, որը հետո ինքնաբացարկ էր հայտնել՝ հրաժարվելով իր թեկնածությունից և հայտնելով, որ նախապես տեղյակ չի եղել իր առաջադրման մասին։

Այսօր հրավիրված առցանց նիստին Գեղամ Գևորգյանն ասաց, որ նախ՝ չկա անհրաժեշտ քվեակազմ նիստը սկսելու համար, բացի դրանից՝ չկան առաջադրված թեկնածուներ, ըստ այդմ՝ քննարկելու և քվեարկելու հարց. «Ես կտեղեկացնեմ, որ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում»:

Հիշեցնենք, որ երեկ էլ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98