Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում Digiweek 2021-ի շրջանակում
27/10/2021 15:43
Կիսվել

«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում Digiweek 2021-ի շրջանակում

Հոկտեմբերի 28-ին Երեւանում տեղի կունենա թվային փոխակերպման եւ թվային կայունության վերաբերյալ միջոցառումների շարք, որը կազմակերպվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից։

Համաժողովը կկայանա Digiweek Հայաստան 2021-ի շրջանակում:

Հոկտեմբերի 28-ը հագեցած կլինի հետաքրքիր ելույթներով և պանելային քննարկումներով ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝

  • «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում
  • «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան

«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորումի ընթացքում տեղի կունենան պանելային քննարկումներ՝ թվային փոխակերպման և համընդհանուր իմաստալից կապի վերաբերյալ (Universal meaningful connectivity): Փորձագետները կքննարկեն ազգային և տարածաշրջանային փորձը, մոտեցումները էլեկտրոնային կառավարման և բաց տվյալների քաղաքականության, խելացի քաղաքների և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ թվային անջրպետը կամրջելու համար:

Օրվա երկրորդ հատվածում տեղի կունենա «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան՝ նվիրված «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցի ներկայացմանը, որը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրաջանակներում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։

Մասնակիցները կքննարկեն զեկույցի առանցքային եզրակացությունները, առկա խնդիրներն ու հետազոտության արդյունքների հիման վրա կբացահայտեն հնարավոր գործողություններն ու ոլորտները, որտեղ ITU- ն և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են աջակցել Հայաստանի կառավարության՝ հետ-քովիդյան իրականությանը հարմարվելու ջանքերին, ամրապնդել Հայաստանի պատրաստվածությունը, դիմակայունությունը եւ արձագանքն ապագա ճգնաժամերին։

Վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով (ֆիզիկական + առցանց): Աշխատանքային լեզուները կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել քննարկումներին, հասցե՝ Հոլիդեյ Ինն հյուրանոց, Ամիրյան 2, Տուշպա սրահ: Մուտքն անվճար է:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41