
Արման Թաթոյանը Ֆրանսիայում կհանդիպի բարձրաստիճան մի շարք անձանց հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա պետական բարձրաստիճան մի շարք մարմինների հետ:
Հրավիրող կողմը Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն է: Արման Թաթոյանը հանդիպելու է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ:
Այցի շրջանակում նախատեսված են նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում: