
«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթը հաղթել է 25 թիմ
Դեկտեմբերի 15-ին հայտարարվեցին «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021 թվականի արդեն երկրորդ փուլի հաղթողների անունները:
Վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկին ողջույնի խոսքերով հանդես եկան ՁԻՀ-ի, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։
Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։