
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2811 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 հազար 885 դեպք, որից 359 հազար 456-ը`առողջացած, 8108-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 762 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 7297 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք: