Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ճանապարհային դեպարտամենտ. Ճանապարհաշինարարի մասնագիտությունը պահանջված է աշխատաշուկայում 
07/04/2022 11:08
Կիսվել

Ճանապարհային դեպարտամենտ. Ճանապարհաշինարարի մասնագիտությունը պահանջված է աշխատաշուկայում 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Ճանապարհային դեպարտամենտում պարբերաբար պրակտիկա-ստաժավորում են անցնում համալսարանի շրջանավարտներն ու ավարտական կուրսերի ուսանողները։ Բուհն ու հիմնադրամն ուժերը մեկտեղել են ճանապարհաշինական ոլորտի լավ կադրեր պատրաստելու նպատակով։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։

Առաջին փուլում վեցամսյա վճարովի պրակտիկա-ստաժավորմանը մասնակցել են 8 երիտասարդ մասնագետներ՝ ճարտարագետներ, նախագծողներ և ճանապարհային անվտանգության մասնագետներ։ Պրակտիկայից հետո նրանցից 3-ն աշխատանքի են ընդունվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում։

Երկրորդ փուլում պրակտիկայի շրջանակներում 6-ամսյա վճարովի ստաժավորման հնարավորություն են ստացել ևս 2 երիտասարդ մասնագետներ։ Այս գործընթացը շարունակական է։ Երրորդ փուլում պրակտիկա կանցնեն ևս 3 ուսանողներ։ Վերջիններս կարողանում են բուհում ստացած իրենց գիտելիքները ամրապնդել պրակտիկ աշխատանքում։

Պրակտիկայի մասնակիցները ծանոթանում են Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերին ու բաժինների աշխատանքներին, ուսումնասիրում են նախագծերը, այցելություն են կատարում շինհրապարակներ, ծանոթանում են ճանապարհաշինության ամբողջ գործընթացին ու ծրագրերի կառավարման առանձնահատկություններին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փորձառու մասնագետները մշտապես իրենց փորձն են փոխանցում կրտսեր գործընկերներին։

Հատկապես վերջին տարիներին, երբ էապես մեծացել են ճանապարհաշինության ծավալները, ճանապարհաշինական կազմակերպություններում կա որակյալ ճանապարհաշինարարների ու հարակից ոլորտների մասնագետների կարիք։ Հիմնադրամը, շինարարական կազմակերպությունները պարբերաբար համալրվում են երիտասարդ կադրերով։ 

Նախագծողների ու կառուցողների գործն առաջիկա տարիներին նույնպես շարունակելու է պահանջված մնալ, ուստի ճանապարհաշինարարները խորհուրդ են տալիս երիտասարդներին ընտրել այս մասնագիտությունը՝ վստահեցնելով, որ լավ մասնագետը ոլորտում միշտ էլ աշխատանք կգտնի։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98