Այլ Լուրեր

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 408.00+2.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 82.35+3.03 WTI - 80.43+3.69
COMEX:  GOLD - 2727.70+1.35 SILVER - 31.65+3.91
COMEX:  PLATINUM - 948.50+0.29
LME:  ALUMINIUM - 2601.50+1.62 COPPER - 9167.50+0.15
LME:  NICKEL - 15850.00-0.66 TIN - 29592.00-0.60
LME:  LEAD - 1935.00-1.58 ZINC - 2863.00+0.02
FOREX:  USD/JPY - 155.64-1.41 EUR/GBP - 1.0292-0.05
FOREX:  EUR/USD - 1.0292-0.05 GBP/USD - 1.2226+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43221.55+1.65 NASDAQ - 19511.23+2.45
STOCKS US: S&P 500 - 5949.91+1.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 38572.60+0.33 TOPIX - 2688.31-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 19522.89+1.23 SSEC - 3236.03+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 8301.13+1.21 CAC40 - 7474.59+0.69
STOCKS EUR:  DAX - 20574.68+1.50
16/01/2025  CBA:  USD - 398.10+0.01 GBP - 485.76-1.02
16/01/2025  CBA:  EURO - 409.45-0.86
16/01/2025  CBA:  GOLD - 34272.00+137.00 SILVER - 383.85+3.28
Խաչատրյանի անվանի մրցույթի բացման արարողությանը ելույթ կունենա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին
30/05/2022 18:12
Կիսվել

Խաչատրյանի անվանի մրցույթի բացման արարողությանը ելույթ կունենա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ 

Մրցույթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։

Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ 

16/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.10
+0.01
Եվրո (EUR)
409.45
-0.86
Ռուբլի (RUR)
3.88
+0.00
Լարի (GEL)
139.93
-0.12
34272.00
+137.00
Արծաթ
383.85
+3.28