Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գազպրոմ Արմենիան կոչ է անում զերծ մնալ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց
14/11/2022 19:52
Կիսվել

Գազպրոմ Արմենիան կոչ է անում զերծ մնալ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց

2022թ. նոյեմբերի 10-ին որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1–04 և այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն` հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման թվով 11 դեպք։ Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել:

Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12․04․2007թ․ N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն և սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ին չի հայտնվել և մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարվում է որպես ապատեղեկատվություն:

Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց:

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձևավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաև ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում: Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետևանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52