Այլ Լուրեր

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ծրագրավորումը հասանելի է բոլորին. Հայաստանում կայացավ «Ծրագրավորման ժամ (Hour of Code)» միջոցառումների շարքը
13/12/2022 14:02
Կիսվել

Ծրագրավորումը հասանելի է բոլորին. Հայաստանում կայացավ «Ծրագրավորման ժամ (Hour of Code)» միջոցառումների շարքը

Դեկտեմբերի 5-ից 11-ը, «Ծրագրավորման ժամ/Hour of Code» համաշխարհային նախաձեռնության շրջանակում, Հայաստանի մի շարք բնակավայրերի շուրջ 900 դպրոցականներ հնարավորություն ունեցան մեկ ժամվա ընթացքում բացահայտել ծրագրավորման հետաքրքրական աշխարհը և մշակել պարզագույն ծրագրեր։

«Ծրագրավորման ժամ» միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։ 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ևս միացել է համաշխարհային այս նախաձեռնությանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո` Ծրագրի մասնակից երիտասարդների ակտիվ ներգրավմամբ, ովքեր դպրոցահասակ երեխաներին ներկայացրեցին ծրագրավորման լեզուները, ցուցադրեցին ուսուցողական նյութեր և աջակցեցին ստացված գիտելիքի կիրառմամբ մշակել պարզ ծրագրեր։

«Ծրագրավորումը սովորեցնում է տրամաբանել, վերլուծել և  լուծել տարբեր խնդիրներ: «Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք զարգացնել երիտասարդների տրամաբանական մտածողությունը և արթնացնել հետաքրքրություն դեպի ծրագրավորում։ Ներգրավելով ծրագրի շրջանավարտներին որպես մենթորներ և սերտորեն համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հուսով ենք, որ հետագա տարիներին այս նախաձեռնությունը կանցկացվի յուրաքանչյուր դպրոցում և կրթական հաստատությունում»,- նշում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։

Հայաստանում «Ծրագրավորման ժամ»-ն անցկացվեց Շիրակի մարզում՝ Գյումրու, Ազատանի, Արթիկի, Փանիկի, Մայիսյանի, Ոսկեհասկի, Ղարիբջանյանի, Մարմաշենի, Կապսի, Հացիկի, Հովունու դպրոցների աշակերտների և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաների, Լոռու մարզում՝ Վանաձորի, Դարպասի, Մարգահովիտի, Ստեփանավանի, Գյուլագարակի դպրոցների աշակերտների և Երևանում` Երևանի և հարակից մարզերի աշակերտների համար։ Նախաձեռնության կյանքի կոչմանը աջակցեցին Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության  կենտրոնը։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում 10,000 երիտասարդների կտրամադրվի իրենց աշխատանքային հմտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու և ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն՝ աշխատաշուկայում վերջիններիս առավել մրցունակ  դարձնելու միջոցով։ Ծրագիրը սերտորեն համագործակցում է կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ առկա կարիքները բացահայտելու, վերապատրաստման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Ծրագրի շահառուների համար որպես գործատուներ ներգրավելու նպատակով:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85