Այլ Լուրեր

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԻՏՁՄ. ԱՎԱՐՏՎԵՑ «ԱԿԱՆ ՓՆՏՐՈՂ ՌՈԲՈՏ» ՄՐՑՈՒՅԹԸ
19/12/2011 14:32
Կիսվել

ԻՏՁՄ. ԱՎԱՐՏՎԵՑ «ԱԿԱՆ ՓՆՏՐՈՂ ՌՈԲՈՏ» ՄՐՑՈՒՅԹԸ

Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի է ունեցել «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից` այս մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մրցույթին մասնակցել է 5 թիմ, որոնք են` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք որևէ թիմ ամբողջությամբ չի կատարել իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշել է սահմանափակվել խրախուսական մրցանակներով:

Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացել է «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ: Աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացել է «Խիզախության համար» մրցանակը` 100.000 դրամ:  Մյուս 3 թիմերը նույնպես ստացել են խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրը 100.000-ական դրամ: 

Մրցույթի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:  

Մրցույթի ժյուրիի անդամներն էին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի դասախոս Ստեփան  Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյան:                                                                                                                           

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58