Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ձնահյուսի վտանգի պատճառով Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակ է
06/02/2023 11:56
Կիսվել

Ձնահյուսի վտանգի պատճառով Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակ է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշել է տրանսպորտի բոլոր տեսակների համար ձնահյուսի վտանգի պատճառով փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոմբիլային ճանապարհի (խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահման) Գուդաուրի-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի մեծ վտանգ, ինչի պատճառով այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։ Հունվարի 5-ին գերատեսչությունը հայտնել էր, որ ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի մայրուղու երթևեկությունը փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար։

Ռազմավիրրական ճանապարհն անցնում է գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնում է իրար՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52