
«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՏ ԲԱՆԿԻՐԸ» ԶՐԿՎԵԼ Է ԱՍՊԵՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Royal Bank of Scotland (RBS) բանկի նախկին տնօրեն Ֆրեդ Գուդվինին, ով այսօր հայտնի է որպես «աշխարհի ամենավատ բանկիր», զրկել է ասպետական կոչումից: Նման որոշում Մեծ Բրիտանիայի թագուհին կայացրել է երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի խորհրդով:
Նշենք, որ 2008 թվականին Ֆրեդ Գուդվինի սխալ գործողությունների արդյունքում վտանգվել էր RBS բանկի հետագա գործունեությունը: Բանկը սնանկացումից փրկելու համար կրճատվել էր 20 հազար աշխատատեղ և երկրի բյուջեից տրամադրվել էր 70 մլրդ դոլար ֆինանսական օգնություն:
Նշենք, որ ասպետական «Սըր» կոչումը Գուդվինին շնորհվել էր 2004 թվականին: