
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Ըստ շրջանառվող տեղեկությունների` թիվ 10 տեղամասում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:
Միևնույն ժամանակ, Խաչատուր Սուքիասյանի` իրեն որպես թեկնածու գրանցելով պահանջով բաց նամակին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, որ Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն` թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո: