Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Խաղաղությունը, Հայաստանի տնտեսական շահը, Գրիգորի Խաչատուրովն ու Նիկոլ Փաշինյանը
15/05/2023 15:13
Կիսվել

Խաղաղությունը, Հայաստանի տնտեսական շահը, Գրիգորի Խաչատուրովն ու Նիկոլ Փաշինյանը

Մեր երկրի ղեկավարը յուրահատուկ մի շնորհ ունի, նա սխալ հակադրություններ հորինելու կամ մակերեսային տրամաբանությամբ բաժանարար գծեր անցկացնելու մեծ վարպետ է։ Նա կարող է հակադրել Արարատն ու Արագածը, Հայաստանն ու Արցախը, Պետությունն ու Եկեղեցին, և բազմաթիվ այլ հասկացություններ, որոնց միասնական ընկալումը ցանկացած հայի համար բնական, տրամաբանական, իրական ու հիմնարար է։

Նման պահվածքի վերջին վառ օրինակը ԱԺ ամբիոնից հնչեցրած այն միտքն է, թե այլևս չի կարելի շարժվել զգացմունքներով (պատմական, հայրենիքին տեր կանգնելու), պետք է շարժվել տնտեսական շահով։ Այս դեպքում, իր պատկերացրածով, նա տնտեսական շահի կամ իրական մոտեցումների առաջ տանողն է, իսկ ընդդիմախոսները՝ զգացմունքային են, պատմական կաղապարներ կրող ու առաջնորդվում են երազանքներով։

Լավ, ընդունենք Փաշինյանի առաջարկած հակադրությունը, և այս լույսի ներքո խոսենք 2020թ-ի դեկտեմբերին, մի քարի օր տարբերությամբ տրված երկու հրամանի մասին, ու քանի որ արդեն 2.5 տարի է անցել՝ դրանց հետևանքների մասին, որոնք, իրենց հերթին, հետաքրքիր են իրենց օրինաչափություններով։

Առաջին դեպքում խոսքը դեկտեմբերի 18-ին Սյունիքում դիրքերը հետ քաշելու հայտնի հուշագրի մասին է, որի պատասխանատվությունն անձամբ իր վրա է վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ հրամանը տվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը՝ այն հետևել է Սյունիքում դիրքերը հետ քաշելու գործընթացին։

Հատվածներ հուշագրից, որի պատասխանատվությունը ստանձնել է Նիկոլ Փաշինյանը.

«Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը», «Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը»։

Մեկ պարբերություն ներկայացնենք  2020թ. վերջին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանից.

«Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում, հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տավուշյան սահմանագիծը». հրամանից հատված կցված է։

  • Հարավում (Սյունիք) տնտեսական շահի գաղափարախոսության կրող Փաշինյանը գնում է նահանջի՝ փորձելով ապահովել բեռների անվտանգություն, հասարակության խաղաղ տեղաշարժ և այլն։
  • Հյուսիսում (Տավուշ) հայրենատիրական գաղափարախոսության կրող Գրիգորի Խաչատուրովը գնում է «ոչ մի քայլ հետ» ճանապարհով՝ շեշտը դնելով զգացմունքային արժեքների վրա։

Հիմա, փորձենք հասկանալ, թե ինչ ունենք այս հրամաններից 2.5 տարի անց։

  • Հարավում (Սյունիք) կորցրել ենք ռազմավարական ճանապարհների երկու կարևորագույն հատված՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, որոնցով երթևեկությունը երաշխավորվել էր ադրբեջանցիների կողմից։ Կորցրել ենք հազարավոր հեկտարներով արոտավայրեր ու ցանքատարածություններ։ Այլընտրանքային ճանապարհների կառուցումը ծախսատար է, նաև չի հաջողվում ապահովել համապատասխան որակ, ինչի արդյունքում Հայաստան-Իրան Բեռնափոխադրումների հարցում մշտական դժվարություններ են առաջացել։ Մեծ հարված է հասցվել գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ անասնապահությանը։ Այսպիսով, իբրև թե տնտեսական շահի գաղափարախոսությամբ շարժվող Նիկոլ Փաշինյանի նշյալ քայլը ոչ միայն չի բերել կայունության, ինչը ցանկացած տնտեսության զարգացման առաջին գրավականն է, այլև առաջացրել է հարյուրավոր միլիոն դոլարների կորուստներ ու ծախսեր՝ Հանրապետության ամենազարգացած մարզը վերածելով անկայունության մի գոտու։
  • Հյուսիսում (Տավուշ) Գրիգորի Խաչատուրովի աննահանջ դիրքորոշման արդյունքում պահպանել ենք ռազմավարական միջպետական ճանապարհը, ցանքատարածությունները, արոտավայրերը։ Տարածաշրջանն ապրում է իր բնական կյանքով՝ ամուր սահմանի առկայության պարագայում։

Անչափ հետաքրքիր է, որ Արցախյան պատերազմի ընթացքում ևս ունեցել ենք նույն հայելային պատկերը։

  • Հարավում՝ Փաշինյանի մոդերացիայի արդյունքում ծնված հակագրոհի ձախողման արդյունքում կորցնում ենք Արաքսի բերքաբեր հովիտը՝ տասնյակ հազարավոր հետկար ցորենի ցանքատարածություններով, ինչը վտանգում է ՀՀ պարենային անվտանգությունը։
  • Հյուսիսում՝ Խաչատուրովի 3-րդ կորպուսի մարտական միավորները խրամատարվորվում ու ոչ մի քայլ հետ սկզբունքով կանգնեցնում են թշնամու առաջխաղացումը՝ ամուր պահելով Սարսանգի դարպասները։ Սարսանգ, որը շրջափակման և պարբերաբար խափանվող ենթակառուցվածքների պայմաններում ապահովում է Արցախի Էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Եզրահանգում՝ Փաշինյանի ընկալմամբ իրականացված տնտեսական աճի «գաղափարախոսության» իրականացումը բերել է լրիվ հակառակ արդյունքների, իսկ Խաչատուրովի քայլը պահպանել է տարածաշրջանի կայունությունը, ենթակառուցվածքներն, տնտեսությունը։

Հայ-ադրբեջանական խաղաղության, մասնավորապես, սահմանազատման գործընթացի լույսի ներքո, հանրության մեջ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է Տավուշյան «անկլավների» վերադարձ, նաև խոսվում է սահմանից հայելային կերպով հետ քաշվելու մասին։ Ինչպես տեսանք, Սյունիքում նման քաղաքականության իրականացման արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն։ Ակնհայտ է, որ նույնը սպասվում է նաև Տավուշում՝ փակ ճանապարհներ, անվտանգության տանելի մակարդակի ապահովման անհնարինություն, և այլն։

Այստեղ տեղին է մեջբերել Գրիգորի Խաչատուրովի հրամանից մեկ հատված ևս.

«Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետևից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն և հույս։»

Իրավիճակը ճշգրտորեն կանխատեսված է, և ոչ միայն Գրիգորի Խաչատուրովի կողմից։

Օրերս Տավուշից մի արժանապատիվ հայ ասաց հետևյալը.

«Հիմա շատ են խոսակցությունները Տավուշում տարածքներ հանձնելու մասին։ Դա կկործանի Տավուշի պաշտպանական ամուր գիծը և Տավուշը կգցի Սյունիքից ավելի վատ օրը։ Սա հասկանում էր Խաչատուրովը։ Նրան զորացրեցին և բանտարկեցին թուրքերի պատվերով, արժանապատվությունից զուրկ ու հայ լինելուց հեռու իշխանությունների ձեռքերով։ Որոշել եմ ու հրապարակում եմ Խաչատուրովի կողմից 2020 թվականի դեկտեմբերին իջեցված հրամանից հատված, որը պահպանվել է իմ աշխատանքային տետրում։ Դիրքիցս ու կարգավիճակիցս ելնելով չեմ ներկայանում իրական անուն ազգանունով։ Հրամանի իսկությունը կարող է փաստել կորպուսի ցանկացած սպա ու զինվոր, քանի որ այն հասցված է հազարների։ Անձամբ իմ ու շատերի համար հրամանը շատունակում է գործել»։

Հուսանք, որ մեր հայրենակիցը ճիշտ է, ու Տավուշում շատերն են սա հասկանում, և պատրաստ են պայքարել իրենց Հայրենիքը, տունը, ընտանիքը, տնտեսություններն ու բիզնեսները պաշտպանելու համար։ Հուսանք ու պատրաստ լինենք, որպեսզի հաջողենք։

Ազատություն Գրիգորի Խաչատուրովին

Սամվել Չախալյան, «Բիզնես 24» լրատվական հարթակի ղեկավար

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88