ԳՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ
Ի լրումն 2012 թվականի ապրիլի 5-ի հաղորդագրության՝ ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված նաև հետևյալ պաշտոնատար անձինք`
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար – Վարդանյան Մանուկ Ռազմիկի
ՀՀ քաղաքաշինության նախարար – Վարդանյան Վարդան Նահապետի
ՀՀ առողջապահության նախարարի 1-ին տեղակալ – Դարբինյան Հայկ Մելիքի
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ – Պողոսյան Վահան Ռաֆայելի
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ – Բարսեղյան Ստեփան Սարիբեկի
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ – Ստեփանյան Գագիկ Սերյոժայի