Այլ Լուրեր

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին
02/06/2023 10:17
Կիսվել

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք և Կուտական գյուղեր՝ տոն պարգևելու տեղի երեխաներին: Միջոցառումը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Վարդենիսի համայնքապետարանի և Հայաստանի վարսահարդարների և կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Առաքելյանի աջակցությամբ:

Առաջին կանգառը Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցն էր, որտեղ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցներին ջերմորեն դիմավորեցին աշակերտներն ու ուսուցիչները։ Երեխաների համար կենտրոնը պատրաստել էր նվերներ՝ դպրոցական պարագաներ և հագուստ:

Տրետուքի դպրոցում սովորում է 23 աշակերտ: Տնօրեն Տարիել Մանուկյանի խոսքով, աշակերտները մեծ եռանդով ու սովորելու ձգտումով են հաճախում դպրոց: «Այսօրվա միջոցառումը ոգևորեց երեխաներին՝ նրանց պարգևելով վառ ու անմոռանալի հույզեր: Նման նախաձեռնություններն իրենց նշանակալի նպաստն են բերում մեր գյուղի հզորացման գործում», – նշեց դպրոցի տնօրենը:

Անուշադրության չեն մատնվել նաև սահմանամերձ գյուղի ամենափոքր բնակիչները։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները Տրետուք գյուղի մանկապարտեզի սաներին նվիրել են հագուստ, տարբեր պարագաներ և զարգացնող խաղեր: Ի պատասխան՝ երեխաները հյուրերին ուրախացրին երգերով ու ոտանավորներով։

«Շնորհակալ ենք, որ անցաք այս դժվարին ճանապարհը և այցելեցիք մեր երեխաներին ՝ նրանց պարգևելով իսկական տոն»,- իր ողջույնի խոսքում նշեց մանկապարտեզի տնօրեն Սիլվա Աբրահամյանը:

Կուտական գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 21 աշակերտ։ Կենտրոնը նրանց նվիրեց պարագաներ, հագուստ, դպրոցական կահույք և համակարգիչներ ինֆորմատիկայի դասարանի համար:   

«Նման նախաձեռնություններն ու այցելությունները շատ կարևոր են մեր բնակիչների համար։ Այսօր էլ դա նկատելի է մեր երեխաների ժպիտներից և տրամադրությունից», – նշեց Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս կգործակցեն  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ 

«Սա կարևոր նվեր է մեր դպրոցի համար, քանի որ երեխաները հնարավորություն կունենան ուսումնասիրել առարկան ժամանակակից տեխնիկայով։ Վստահ եմ, որ մեր աշակերտները ավելի մեծ հետաքրքրությամբ են հաճախելու դասերին», – նշեց դպրոցի տնօրեն Նախշուն Շահյանը։ 

«Հուսով եմ, որ այս հանդիպումը կխթանի, որ երեխաները սովորեն ավելի մեծ եռանդով և ոգևորությամբ: Կրթված սերունդը հասարակության զարգացման և բարգավաճման երաշխավորն է: Երևանում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում մարզերի հետ աշխատանքին՝ փորձելով իր լուման ներդնել ինչպես կրթության մակարդակի բարելավման, այնպես էլ բնակիչների մշակութային ժամանցի կազմակերպման գործում»,- ընդգծեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72