Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան
23/10/2023 15:48
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14  երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, կայացել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են, մյուսները Հայաստան են ժամանել ԱՄԷ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Իրանից, Հորդանանից, Չիլիից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից և Վիետնամից:

Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», – ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ առանց միկրոէլեկտրոնիկայի հիմա հնարավոր չէ։ Ես ինքս 18 տարի է այս միջոցառման կողքին եմ եղել, կամ ու կլինեմ, որովհետև հավատում եմ՝ ապագան անբաժանելի է միկրոէլեկտրոնիկայից, պետք է ամեն ինչ անել այս ուղղությունը խրախուսելու համար, հատկապես հայ երիտասարդների և ուսանողների շրջանում։ Ես նույնիսկ որդուս եմ քաջալերել, որ ուսանի միկրոնէլեկտրոնիկա, որովհետև դա է ապագան, տեխնոլոգիական հիմքն ու կորիզը, երբ խոսում ենք արհեստական բանականության և խելացի լուծումների մասին», – նշել է միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի գլխավոր աջակից՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ օլիմպիադայի առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիչը Բոսնիա և Հերցեգովինայից, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեֆանովիչը Սերբիայից, երրորդ մրցանակին արժանացել են Ազրա Ելեզովիչը Բոսնիա և Հերցեգովինայից և Էդգար Պապյանը Հայաստանից։

Օլիմպիադայում ընդգրված էին հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88