Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Դուբայը սկսում է աշխարհի ամենամեծ Dubai Reef նախագիծը` ուղղված կորալյան խութերի զարգացմանը
21/12/2023 15:08
Կիսվել

Դուբայը սկսում է աշխարհի ամենամեծ Dubai Reef նախագիծը` ուղղված կորալյան խութերի զարգացմանը

Դուբայը հայտարարել է ծովային խութերի զարգացման աշխարհի խոշորագույն Dubai Reef նախագծի մեկնարկի մասին՝ արձանագրելով առաջնահերթ քայլ էկոլոգիական պահպանման ճանապարհին: Համաձայն Դուբայի թագաժառանգ և Դուբայի գործադիր խորհրդի նախագահ Նորին Մեծություն Շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի որոշման՝ Dubai Reef նախագիծը կղեկավարի Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության (DET) գործակալությունը՝ Դուբայում կենդանի ջրային ռեսուրսների ձկնորսության կարգավորող կոմիտեի, Դուբայի պալատների, նավահանգիստների, մաքսային և ազատ գոտիների կորպորացիայի (PCFC) և Nakheel ընկերության հետ համագործակցությամբ:

Նախագիծը քաղաքային ծրագրի մաս է կազմում և ուղղված է ձկնային պաշարների ավելացմանը, կայուն ձկնորսությանն աջակցելուն և պարենային անվտանգության բարձրացմանը նպաստելուն: Dubai Reef նախագիծը նույնպես կենսական դեր կունենա ածխածնի արտանետումների նվազեցման և ծովային կենսաբազմազանության բարձրացման գործում: Քանի որ քաղաքը շարունակաբար ձգտում է հասնել Դուբայի տնտեսական օրակարգում՝ D33, շարադրված նպատակներին, այն է ամրապնդել Դուբայի վարկանիշը որպես առաջատար կայուն քաղաք, ուղենշային նախագիծը միտված է ավելի ամրապնդել էմիրության դիրքը՝ որպես համաշխարհային լավագույն երեք քաղաքներից մեկը:

«Շրջակա միջավայրի կարևորությունը առաջնային է Դուբայի համար է, և քաղաքն ամբողջությամբ լծված է դրա պահպանության գործին՝ որպես գերակա ռազմավարական առաջնահերթություն՝ ապահովելու կայուն ապագա գալիք սերունդների համար։ Համաշխարհային կլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերներն ակնհայտ ճնշում են գործադրում վայրի բնության տարբեր ձևերի վրա, և Դուբայը հստակորեն ստանձնել է այդ ազդեցությունները չեզոքացնելու գործում նշանակալի աշխատանք կատարելու դերը, որը կխթանի մեր շրջակա միջավայրի՝ մասնավորապես կորալյան խութերի կայունությունը։ Կորալյան խութերը կարևոր բաղադրիչ են ծովային աշխարհի պահպանության գործում և ունեն և՛ տնտեսական, և՛ բնապահպանական նշանակություն։ Մենք ուրախ ենք տեսնելու այս խոստումնալից նախագծի մեկնարկը Դուբայում և նպաստելու կորալյան խութերի պահպանության գլոբալ ջանքերին»,- նշեց Շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

Նախագծի մեկնարկը համընկավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ կոնֆերանսի հետ (COP28), որն անցկացվում էր Դուբայի Էքսպո քաղաք կենտրոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը։ Dubai Reef նախագիծը Դուբայի՝ կայուն զարգացմանն ուղղված քայլերի ապացույցն է։ Այս մասին են վկայում նաև այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է համաքաղաքային Dubai Can շարժումը՝ նվիրված ծովային ֆլորայի և ֆաունայի պահպանությանը, ծովային կենսաբազմազանության ավելացմանը՝ ձգտելով դառնալ համաշխարհային առաջատար կայուն քաղաք։

«Dubai Can»-ը գործարկվել է 2022 թվականի փետրվարի 15-ին Հ.Հ. Շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից՝ «Լիցքավորել կյանքի համար» նախաձեռնության հետ մեկտեղ, որի նպատակն է համայնքներին հնարավորություն տալ նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ջրի շշերի օգտագործումը: «Լիցքավորել կյանքի համար» արշավն իր մեկնարկից ի վեր հաջողությամբ կրճատել է այս շշերի օգտագործումը ավելի քան 15,5 միլիոն 500 մլ պլաստիկե ջրի շշերով: «Dubai Can»-ի ներքո մեկնարկած նորահայտ Dubai Reef նախագիծը ոչ միայն կխթանի ծովային աշխարհի պահպանությունը, այլև էապես կնպաստի ածխածնի կրճատմանը` կատարելապես համապատասխանելով COP28-ի թեմաներին և նպատակներին:

Ստեղծելով խութեր Դուբայի ափերին․ կարևոր ձեռքբերում

Dubai Reef նախագիծը մոնումենտալ նախաձեռնություն է, որը տեղակայում է տարբեր չափերի արհեստական խութերի մոդուլներ՝ ընդգրկելով ապշեցուցիչ 600 քառակուսի կիլոմետր մակերես Դուբայի մաքուր ջրերում: Այս խութերի մանրակրկիտ դիզայնը գերազանցում է ընդհանուր ծավալով 400,000 խորանարդ մետրը, տարեկան ավելի քան յոթ միլիոն տոննա ածխածին որսալու գնահատված հնարավորությամբ: Ածխածնի ներգրավումից դուրս այս նախագիծը առանցքային դեր է խաղում կորալային խութերի միջավայրի վերականգնման, ափամերձ տարածքների պաշտպանության և Դուբայի առափնյա ծովային կենսաբազմազանության վերածննդի գործում:

Առաջընթացի փուլերը. չորս մասից բաղկացած ճանապարհորդություն

Dubai Reef նախագիծը նախատեսվում է ծավալվել չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրը նպաստում է դրա հաջողությանը և էկոլոգիական ազդեցությանը: Dubai Reef նախագծի տեղակայումը կսկսվի 2024 թվականի 1-ին եռամսյակի վերջում և նախատեսվում է ավարտին հասցնել չորս տարվա ընթացքում: Ծրագիրը հիանալի կերպով համընկնում է COP28-ի կայունության նպատակների և ռազմավարությունների հետ՝ հետագայում ամրապնդելով Դուբայի դիրքը՝ որպես բնապահպանական պատասխանատվության և նորարարության համաշխարհային առաջատար:

Բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցություն. համապարփակ մոտեցում

Բնապահպանական տեսանկյունից նախագիծը խոստանում է պահպանել և պաշտպանել առափնյա ենթակառուցվածքները: Այն պատրաստվում է դառնալ ծովային կյանքի կենտրոն՝ առաջարկելով ապրելավայր ծովային բազմազան տեսակների համար, ներառյալ սպունգները, ոստրեները, կակղամորթերը, խեցգետինները, ծովային աստղերը, ծովային ոզնիները և տարբեր ձկները: Էկոլոգիապես կապված հարակից ծովային բուսականության հետ՝ այն առանցքային դեր է խաղում Պարսից ծոցի վրա կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարում:

Բնապահպանական օգուտներից բացի, Dubai Reef-ն ունի նաև խորը սոցիալ-տնտեսական ազդեցություն: Այն ստեղծում է աշխատատեղերի հնարավորություններ, մեծացնում է ծովային հանգստի գործունեության գրավչությունը և խթանում է սննդի կայուն աղբյուրները՝ ԱՄԷ-ի պարենային անվտանգության ռազմավարությանը համահունչ: Ավելին, այն պահպանում և բացահայտում է տեղական մշակույթը, ներգրավելով ներդրողներին և խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունն ու գործընկերությունը:

Քանի որ ծովի պահպանությունը ԱՄԷ-ում առաջնահերթություն է, Dubai Reef-ը համահունչ է ԱՄԷ-ի 2019-2030թթ Կայուն ձկնորսության ազգային շրջանակին, որը մեկնարկել է Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության (MoCCAE) և Աբու Դաբիի Շրջակա միջավայրի գործակալության, EAD կողմից և նպատակ ունի մեծացնելու երկրի ձկնային պաշարները և նվազեցնելու գերձկնորսության ազդեցությունը ԱՄԷ-ի ծովային միջավայրի վրա:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11