Այլ Լուրեր

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
2024-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.99 միլիոն
07/05/2024 14:09
Կիսվել

2024-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.99 միլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի հանրապետության բնակչությունը կազմում է 2,991.2 հազար մարդ: Քաղաքային բնակչության քանակը 1,915.3 հազար է, իսկ գյուղականը՝ 1,075.9 հազար մարդ:

Երևանի բնակչության թիվը կազմում է 1,106.3 հազար մարդ: Ընդ որում՝ ամենաբնակեցված համայնքը հենց մայրաքաղաքն է:

Կոտայքի մարզում բնակվում է 278.1 հազար մարդ, որից քաղաքային է 151.7 հազարը, և գյուղական՝ 126.4 հազարը:

Արմավիրի մարզում բնակվում է 259.7 հազար մարդ: Այս մարզում քաղաքային բնակավայրերում է ապրում 83.7 հազար մարդ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 176 հազար:

Արարատի մարզում բնակվում է 255.5 հազար մարդ, որից քաղաքային է 71.1 հազարը, գյուղական՝ 184.4 հազարը:

Շիրակի մարզում բնակվում է 238.9 հազար մարդ: Այստեղ քաղաքաբնակ է 136.9 հազար մարդ, և գյուղաբնակ՝ 102 հազարը:

Լոռու մարզում բնակվում է 226.3 հազար մարդ: Այստեղ քաղաքային բնակավայրերում ապրում է 126.9 հազար մարդ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 99.4 հազար:

Գեղարքունիքի մարզում բնակվում է 213.2 հազար մարդ, որից քաղաքային է 67.6 հազարը, և գյուղական՝ 145.6 հազարը:

Արագածոտնի մարզում բնակվում է 131.8 հազար մարդ, որից քաղաքային է 27.2 հազարը, իսկ գյուղական՝ 104.6 հազարը:

Սյունիքի մարզում բնակվում է 116.4 հազար մարդ, որից քաղաքային է 78.3 հազարը, և գյուղական՝ 38.1 հազարը։

Վայոց ձորն ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն է, որտեղ բնակվում է 48.5 հազար մարդ, որից քաղաքային է 16.9 հազարը, և գյուղական՝ 31.6 հազարը:

Տավուշի մարզում բնակվում է 115.5 հազար մարդ: Այստեղ քաղաքաբնակ է 48.7 հազար մարդ, և գյուղաբնակ՝ 67.8 հազարը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72