ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՑ ԿՈՆՖԵՐԱՍ
Այսօր՝ փետրվարի 15-ին, մեկնարկում է «Ուսուցանում Ուսուցանողների համար» (Train of Trainers) խորագրով բաց կոնֆերաս, որը կազմակերպում է «Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների «ԱՅՍԵԿ» ասոցիացիա» ՀԿ-ն։
Կոնֆերանսի շրջանակներում, որը կտևի 2.5 օր, փորձառու մասնագետները և ԱՅՍԵԿ-ի գործադիր մարմինը հանդես կգան թրեյնինգներով և սեմինարներով՝ մենեջմենթի, կառավարման, տնտեսագիտության ոլորտի վերաբերյալ՝ ներկայիս և ապագա ուսուցանողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալ բնագավառում։
Կոնֆերանսը կազմակերպվում է Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱՅՍԵԿ»-ից՝ կոնֆերանսին կմասնակցի 18-30 տարեկան շուրջ 130 երիտասարդ:
«Ուսուցանում Ուսուցանողների համար» կոնֆերասը նպատակ ունի ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնել ուսուցանողներ հայ երիտասարդների շրջանակներում՝ տալով նրանց պրակտիկ գիտելիքներ, ուսուցանում կազմակերպելու փորձ, մոտիվացիա, նրանց մեջ արթնացնել ակտիվ երիտասարդական ոգի, ինչպես նաև ծանոթացնել փոխանակման ծրագրերին: