Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Նուր Մուսսան բանախոսել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
16/09/2024 11:19
Կիսվել

Նուր Մուսսան բանախոսել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

UWC Դիլիջանի 2018թ. շրջանավարտ, այժմ արդեն UWC Դիլիջանում որպես նաթեմատիկայի ուսուցչի օգնական աշխատող Նուր Մուսսան բանախոսությամբ դիմել է Երևանում կայացած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Երևանում, սեպտեմբերի 12-14-ը, Դվին համալիրի Սեվեն վիժնզ դահլիճում, ընթանում է «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» խորագրի ներքո:

Նուրի անցած ուղին դեպի UWC Դիլիջան և Հայաստան, որտեղ նա այժմ աշխատում և բնակվում է, ուղղակիորեն առնչվում է համաժողովի խորագրին: Նրա կյանքի պատմությունը հզոր և ոգևորիչ ուղերձ է մասնակից երիտասարդ խորհրդարանականներին՝ կոչ անելով նրանց գործել, որպեսզի ոչ ոք լուսանցքում չմնա:

Իր բանախոսության ընթացքում Նուրն ընդգծեց, թե ինչպիսի վերափոխիչ հնարավորություն է ընձեռվել իրեն UWC Դիլիջանի դպրոցի, Հայաստանի Հանրապետության և UWC Դիլիջանի դպրոցի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի շնորհիվ: Նա համոզված է, որ կրթությունն ուժ է՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի խոսքերը, ով 2023 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր ապօրինաբար բանտարկված է Բաքվում. «Պատրաստ լինենք տալ ավելին, քան երբևէ հույս ունենք հետ ստանալ»:

Նուրի ուղին դեպի Հայաստան սկիզբ առավ 2016թ., երբ նա ընդունվեց UWC Դիլիջանի դպրոց: Նա սուդանցի փախստականների ընտանիքից էր, ովքեր ապաստան էին գտել Լիբանանում: Նուրին չէր հաջողվել Լիբանանի քաղաքացիություն ստանալ: Նրա ունեցած միակ փաստաթղթերն էին ծննդյան վկայականը և հոր փախստականի վկայականը: ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի օգնությամբ Նուռը ստացավ լեսե-պասե փաստաթուղթ և կարողացավ ժամանել Հայաստան, որը նրա համար խաղաղ հանգրվան դարձավ:

UWC Դիլիջան ընդունվելուն պես երևաց Նուրի՝ ուսման հանդեպ սերը և հակումը դեպի ճշգրիտ գիտություններ: Նրա կրթությունը UWC Դիլիջանում հովանավորել է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, որը 2016-2018 թթ. կրթաթոշակներ է շնորհել հակամարտության գոտիներից ընդունված ուսանողներին:

UWC Դիլիջան ընդունվելը շրջադարձային էր Նուրի կյանքում: «Այստեղ սովորեցի, թե որքան կարևոր է ճանաչել մյուսներին, որպեսզի ճանաչես ինքդ քեզ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռոչեսթերի համալսարանն ավարտելուց հետո Նուրը վերադարձել է UWC Դիլիջան, որտեղ աշխատում է որպես նաթեմատիկայի ուսուցչի օգնական:

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 84 աշխատող 16 երկրից։ UWC Դիլիջանը UWC շարժման մաս է կազմում, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոցներ և քոլեջներ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում: UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-18 տարեկան երեխաների համար: UWC Դիլիջանն ունի ունի շուրջ 1000 շրջանավարտ ամբողջ աշխարհում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2