Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները SolidWorks-ի ուսուցմամբ կկարողանան աշխատել միջազգային ինժեներական շուկայում
04/10/2024 20:59
Կիսվել

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները SolidWorks-ի ուսուցմամբ կկարողանան աշխատել միջազգային ինժեներական շուկայում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Էնջինիրիքս» ինժեներական ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։ Հայ-ամերիկյան ընկերությունը համալսարանին տրամադրել է SolidWorks-ի 30 լիցենզիաների փաթեթ, որը ներառում է ուսուցում և հավաստագրեր, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանում ինժեներական կրթական մասշտաբն ընդլայնելու համար։

Լինելով ճարտարագիտական SolidWorks-ի ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունն ինժեներների համար հասանելի է դարձնում աշխարհի լավագույն համակարգչային ավտոմատացված նախագծման ինժեներական գործիքները։ Այս գործակցության շրջանակում համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսում ներդրվել է SolidWorks-ի «Նախագծման ծրագրային միջոցներ» դասընթացը, որը դասավանդելու նպատակով բուհի դասախոսներն ամռան ընթացքում վերապատրաստվել են «Էնջինիրիքս»-ի տրամադրված փաթեթներով, իսկ միջոցառման ընթացքում ստացել են հավաստագրերը։

IDram

EngineerX-ի հիմնադիր բոստոնահայ Վահե Նիկողոսյանը հանդիպել է ուսանողներին, ներկայացրել ծրագրաշարի առավելություններն ու կարիերայի ուղիները․ «Այս գործակցությունը հիմքն է այն ամենի, ինչ մենք փորձում ենք կառուցել հայրենիքում․ կրթության և տաղանդի միջազգային մակարդակի ինժեներական կենտրոն, որը կարող է Հայաստանը բերել ինժեներական քարտեզի առաջնագիծ։ Այն սկսվում է կրթությունից, և մենք կենտրոնանում ենք, որ Հայաստանի կրթական հաստատություններն օգտվեն SolidWorks-ի վերջին ծրագրաշարից»։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) մշտապես կարևորել է նոր գործընկերային կապերի ստեղծումը, ինչպես նաև գործընկերների հետ առկա համագործակցության խորացումը՝ ի նպաստ բարձրորակ մասնագետների պատրաստմանը․ «EngineerX-ի հետ ՀԱՊՀ-ի համագործակցությունը կարևոր է մեզ համար պայմանավորված այն հանգամանքով, որ դրա իրագործումը հնարավորություն է տալիս տարբեր մասնագիտություններով սովորող մեծաթիվ ուսանողների խորացնելու համակարգչային նախագծման գործիքակազմի իմացությունը լիցենզավորված SolidWorks ծրագրային փաթեթի կիրառմամբ»:

Համագործակցության արդյունքում ՀԱՊՀ ուսանողների համար ստեղծվելու է ևս մեկ նոր հարթակ և նախագծման միջավայր իրենց ինժեներական գիտելիքների իրացման համար: Ուսանողները հնարավորություն կունենան լիցենզավորված SolidWorks ծրագրային փաթեթի իմացության շնորհիվ նորովի մոտեցումներով իրականացնել իրենց հետազոտական ու ավարտական աշխատանքները, և նախագծային ժամանակակից միջոցների կարողությամբ մտնել աշխատաշուկա:  ՀԱՊՀ ակնկալում է նաև հետագայում «EngineerX»-ի հետ համատեղ նոր ուսումնահետազոտական ծրագրերի իրականացում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84