Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Աշխարհի ամենահզոր անձնագիրն ունի Սինգապուրը. Հայաստանը 74-րդն է
18/11/2024 14:41
Կիսվել

Աշխարհի ամենահզոր անձնագիրն ունի Սինգապուրը. Հայաստանը 74-րդն է

Ըստ Henley Passport Index-ի՝ Սինգապուրն ունի աշխարհի ամենահզոր անձնագիրը: Սինգապուրի անձնագրով հնարավոր է առանց մուտքի արտոնագրի այցելել 195 երկիր: Սինգապուրին հաջորդում են Ֆինլանդիան, Ֆրանսիան,  Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսպանիան: Այս երկրների անձնագրերով առանց վիզայի կարելի է այցելել 192 երկիր:

Ամենաթույլ անձնագիրն ունի Աֆղանստանը: Դրանով կարելի է ճանապարհորդել ընդամենը 26 երկիր:

Հայաստանը վարկանշային աղյուսակում 74-րդն է: ՀՀ անձնագրով առանց մուտքի արտոնագրի կարելի է այցելել 64 երկիր: Նույն հորիզոնականը Հայաստանը կիսում է աֆրիկյան Գանա, Կոբո-Վերդե և Բանին պետությունների հետ: Henley Passport Index-ում ՀՀ անձնագիրը լավագույն ցուցանիշն է գրանցել 2008 և 2009 թվականներին՝ զբաղեցնելով 66-րդ տեղը: Իսկ նախորդ տարի Հայաստանը եղել է աղյուսակի 79-րդ հորիզոնականում:

Մեր հարևաններից Վրաստանը 45-րդն է վարկանիշում: Վրացական անձնագրով առանց մուտքի արտոնագրի կարելի է այցելել 122 երկիր: Վրաստանն այս վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը  հորիզոնականով՝ 50-ից հասնելով 45-ի, որտեղ նա ցուցանիշը կիսում է Մոլդովայի հետ: 2018-ից ի վեր՝ Վրաստանը բարելավում է իր դիրքերը: 2017-ի 68-րդ հորիզոնականից հետո 2018-ին Վրաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը:

Ադրբեջանը վարկանիշում զբաղեցնում է 71-րդ տեղը, որը կիսում է Գամբիայի հետ: Ադրբեջանական անձնագրով կարելի է առանց վիզայի այցելել 71 երկիր: Վերջին տարիների համեմատ՝ Ադրբեջանը բարելավել է իր դիրքն աղյուսակում: Օրինակ, 2023-ին այն 76-րդն էր:

Իրանի անձնագրով կարելի է առանց վիզայի այցելել 44 երկիր: ԻԻՀ-ն այս վարկանշային աղյուսակում 96-րդն է: Այս հորիզոնականում են նաև Շրի Լանկան և Հարավային Սուդանը:

Թուրքական անձնագրով մուտքի արտոնագիր չի պահանջվում 116 երկրում: Այս ցուցանիշով Թուրքիան աղյուսակում 46-րդն է և այն կիսում է Ռուսաստանի Դաշնության հետ: Թուրքիան իր լավագույն արդյունքը գրանցել է 2014-ին՝ զբաղեցնելով 38-րդ տեղը: Իսկ 2023-ին Թուրքիան 52-րդն էր:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25