
IPHONE 6-Ը ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԿՐԱՆ / ՎԻԴԵՈ
Ինչպիսի՞ն կլինի նոր iPhone-ը: Այս հարցը հանգիստ չի տալիս ՏՏ ոլորտի շատ ու շատ փորձագետների: Վերջին օրերին Youtube-ում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ ներկայացված է iPhone-ի հաջորդ մոդելը` բոլոր կողմերից պատված էկրանով: Նման ենթադրության համար հիմք է հանդիսացել այն, որ Apple-ը կոր մակերևույթ ծածկող էկրանի արտոնագիր է ստացել:
Նշվում է, որ ապագա iPhone-ը նման կլինի չորրորդ սերնդի iPod Nano-ին: Նոր սմարթֆոնը նաև օժտված կլինի դեմքի ժեստերի և այլ շարժումների ճանաչման ֆունկցիաներով: