ՇԱՆՀԱՅՈՒՄ VOLKSWAGEN-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ «ԱՊԱԳԱՅԻ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
«Շանհայ 2013» ավտոցուցահանդեսի շրջանակներում Volkswagen ընկերությունը ցուցադրել է ոչ ստանդարտ դիզայնով իր «ապագայի» ավտոմեքենան: Մոդելը անվանվել է Volkswagen 4Fun:
Մեքենան նախագծվել է գերմանացի ուսանողների կողմից` People’s Car Project-ի (ժողովրդական մեքենա նախագիծ) շրջանակներում: Շեշտը հիմնականում դրվել է առաստաղի և օրգինալ դիզայնով հետին լուսարձակների վրա:
Մեքենայի մասին այլ մանրամասնություններ դեռևս հայտնի չեն:
Լրագրողներին տեղեկացրել են միայն այն, որ մեքենան հիբրիդային է, և էլեկտրաշարժիչի մարտկոցները լիցքավորվում են արևային էներգիայով: