Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ․ կարգավորումն ուժի մեջ է մտել
Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
- հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։