Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Վարորդների 5 սխալ ձմեռային երթևեկության ընթացքում
20/12/2024 18:48
Կիսվել

Վարորդների 5 սխալ ձմեռային երթևեկության ընթացքում

Ձմռանը, ճանապարհային պայմանների բարդացման հետևանքով, վարորդները հաճախ թույլ են տալիս սխալներ, որոնք կարող են լուրջ վտանգ ստեղծել: Ստորև ներկայացնում ենք այդ սխալների թոփ-հնգյակը և դրանցից խուսափելու խորհուրդները:

1. Անլուրջ վերաբերմունքը ձմեռային անվադողերի նկատմամբ

Շատ վարորդներ սխալմամբ ենթադրում են, որ ձմեռային անվադողերը ավելորդ ծախս են: Բայց ձմեռային անվադողերն ապահովում են անվտանգություն և ավելի լավ կառչում ձյունածածկ կամ սառույցով պատված ճանապարհներին: Ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը զգալիորեն մեծացնում է արգելակման հեռավորությունը և վթարի ռիսկը: Ավելին, ոչ սեզոնային անվադողերի կիրառումը կարող է տուգանքի պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում ձմեռային անվադողերը տեղադրել մինչև ցուրտ եղանակի սկիզբը:

2. Մեքենայի անբավարար պատրաստվածությունը ձմռանը

Ձմռանը մեքենան ճիշտ պատրաստելը կարևոր է անվտանգ երթևեկության համար: Ստուգեք մարտկոցը, ջեռուցման համակարգը, արգելակները և դիմապակու մաքրիչները: Պարբերաբար մաքրեք լուսարձակներն ու արգելակային լույսերը՝ ապահովելով տեսանելիությունը: Նախապես թարմացրեք բոլոր անհրաժեշտ դետալները՝ սառը պայմաններում խնդիրներից խուսափելու համար:

Ռեգո Ինշուրանս

3. Արգելակների սխալ օգտագործումը

Ձմռանը հանկարծակի արգելակումը կարող է մեքենայի սահելու պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում արգելակել աստիճանաբար՝ դանդաղեցնելով մեքենայի ընթացքը առանց հանկարծակի շարժումների: Այս մեթոդը նվազեցնում է սայթաքման ռիսկը և թույլ է տալիս արագ արձագանքել ճանապարհային իրավիճակներին:

4. Վտանգավոր վարելաոճ

Ձմռանը ռիսկային վարելաոճը, ինչպիսին են հանկարծակի վազանցները կամ մանևրումները, կարող է հանգեցնել վթարների: Պահպանեք անվտանգ հեռավորություն դիմացի մեքենայից, խուսափեք հանկարծակի գործողություններից, և եղեք պատրաստ սահքին: Եթե մեքենան սահում է, պահպանեք հանգստություն և կառավարեք ղեկը սահքի ուղղությամբ՝ կախված մեքենայի քարշակի տեսակից:

5. Վառելիքի անբավարար պաշար

Ձմռանը վառելիքի մակարդակը պետք է լինի առնվազն կիսով չափ լցված, քանի որ դատարկ բաքը կարող է խաթարել պոմպի աշխատանքը: Վառելիքի բավարար պաշարը ոչ միայն կանխում է տեխնիկական խնդիրները, այլև ապահովում է լրացուցիչ անվտանգություն ճանապարհին՝ արտակարգ իրավիճակներում:

Ձմռանը ճանապարհային անվտանգությունը պահանջում է ավելորդ զգոնություն և մեքենայի պատշաճ պատրաստվածություն: Հետևեք այս խորհուրդներին՝ խուսափելու ամենատարածված սխալներից և ձեր մեքենան ու վարելաոճը դարձնելու համար առավել հարմարավետ և անվտանգ: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն!

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02