ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԱԴԻՈՆ
Հունաստանի կառավարությունը հայտարարել է երկրի ERT հանրային հեռուստաընկերության և ռադիոյի փակման մասին: Նման քայլը բացատրվում է վերջինիս ոչ թափանցիկ գործունեությամբ և հանրային փողերի կորուստով:
Նախատեսվում է բացել ժամանակակից, հանրային ոչ պետական հեռուստաընկերություն, որը կունենա սահմանափակ թվով աշխատակիցներ: Ակնկալվում է, որ նոր հեռուստաընկերությունը հնարավորություն կտա խնայել տարեկան մոտ 100 մլն եվրո:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ կպահպանվեն ERT-ի արխիվները, որոնք հանդիսանում են ազգային հարստություն: